43 տարի անց Քրիստիան Ամանփուրը հեռանում է CNN-ից

Դիտել տեսանյութը

CNN-ի միջազգային հարցերով գլխավոր հաղորդավար Քրիստիան Ամանփուրը 43 տարվա աշխատանքից հետո հեռանում է հեռուստաընկերությունից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Ամանփուրի խոսքով՝ որոշումը հեշտ չի կայացրել։ Նրա հեղինակային հաղորդումը կշարունակի հեռարձակվել մինչև տարեվերջ, իսկ մինչև հունիս նա շաբաթական մեկ անգամ եթերում կլինի՝ ապահովելով սահուն անցումային շրջան։

Իր կարիերայի ընթացքում Ամանփուրը լուսաբանել է մի շարք խոշոր հակամարտություններ՝ Պարսից ծոցի պատերազմից մինչև Բոսնիա, Ռուանդա, Աֆղանստան, Իրան և Ուկրաինա։

Նա ընդգծել է, որ շարունակելու է մնալ անկախ լրագրող՝ հատկապես կարևորելով այդ սկզբունքը քաղաքական և ֆինանսական ճնշումների պայմաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *