Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության երիտասարդների մրցապայքարի լավագույն մարզիկ է ճանաչվել 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:
Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է: