
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել ՌԴ եւ Չինաստանի նախագահների հետ իր մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը։ Սակայն նաեւ՝ հերքել է, որ նման միջոցառման անցկացման հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն։ Թրամփը հավելել է, որ նման գագաթնաժողով կարելի է անցկացնել՝ քննարկելու համար միջուկային սպառազինությունների եւ աշխարհի ապամիջուկայնացման մասին հարցերը։