Մարզադահլիճ ու լողավազան չունեն, բայց «վարչապետի գավաթ» են խաղարկում

Կառավարությունը հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ լողից, այլ մարզաձևերից «Վարչապետի գավաթ» անվանումով առաջնություն է անցկացնում, երբ Տավուշի հանրակրթական դպրոցներում, բացառությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի, լողավազան չկա։

Ինչպե՞ս կարող են դպրոցականները առաջնությունում լավ արդյունքներ ունենալ, երբ իրենց դպրոցը մարդադահլիճ չունի, կամ այն վատթար վիճակում է։ Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 72-ն ունի մարզադահլիճ, դպրոցների մարզադահլիճներից 15-ը ունի վերանորոգման, 4-ը՝ հիմնանորոգման կարիք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *