Որքա՞ն կբարձրանան կենսաթոշակները 2027 թվականի հունվարի 1-ից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել աշխատանքային կենսաթոշակներն ու նպաստները։

Հիմնական փոփոխությունները և չափերը

  • 15 և ավելի տարվա ստաժ ունեցողների կենսաթոշակը կավելանա 500 դրամով։
  • Մինչև 15 տարվա ստաժ ունեցողների կենսաթոշակը կավելանա 1 000 դրամով։
  • Հիմնական կենսաթոշակը 34 000 դրամից դառնալու է 34 500 դրամ։
  • Նվազագույն կենսաթոշակը 46 000 դրամից դառնալու է 47 000 դրամ։
  • Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները կավելանան 1 000 դրամով։

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար հավելումները կհաշվարկվեն հետևյալ կերպ․

  • Մինչև 15 տարվա ստաժի դեպքում՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման համար ավելացումը կկազմի 1 200 դրամ, իսկ ծանր աստիճանի համար՝ 1 100 դրամ։
  • 15 և ավելի տարվա ստաժի դեպքում՝ համապատասխանաբար 700 դրամ և 600 դրամ։

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը նույնպես կարող է ավելանալ 1 000 դրամով՝ նույնիսկ 15 և ավելի տարվա ստաժի առկայության պարագայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *