Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել Թուրքիայի 31 քաղաքացու։
Որպես պատճառ նշվում են տարբեր սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում հրապարակումները, որոնք ուղղված են «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ներառել են բռնի իշխանափոխության կոչեր, ինչպես նաև հրահրել են կրոնական արմատականությունից դրդված բռնություն և կրոնական ատելություն ու թշնամանք»։
Ցուցակում ընդգրկվել են թուրքական կուսակցությունների նախագահներ և ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, լրագրողներ, բլոգերներ և կրոնական գործիչներ։
Նրանց մուտքն Ադրբեջան արգելվել է։