
Վարձկան գործունեության համար Ռուսաստանում ազատազրկված ամերիկացի Սթիվեն Հաբարդը ազատ է արձակվել և արդեն գտնվում է Պուլկովոյի օդանավակայանում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին Հաբարդի ազատ արձակման համար:
Թրամփն ավելի վաղ անձամբ խնդրել էր Հաբարդի ազատ արձակումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։
Հանդիպման բաց հատվածում Ռուսաստանի ղեկավարը հետաքրքրվել է ԱՄՆ դեսպանորդի՝ Նորվեգիայում վերջերս կայացած խորհրդակցությունների արդյունքներով:
Երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են փակ դռների հետևում: