Ճապոնիան Մարս է արձակել MMX ավտոմատ միջմոլորակային կայանը


Գիտություն


Ճապոնիան հաջողությամբ Մարս է արձակել MMX ավտոմատ միջմոլորակային կայանը, որը պետք է ուսումնասիրի նրա Ֆոբոս արբանյակը։

Գիտնականները հույս ունեն պարզել, թե ինչպես են առաջացել Մարսի արբանյակները՝ արդյոք դրանք աստղակերպեր են եղել, որոնց որսացել է մոլորակի ձգողականությունը, թե ձեւավորվել են հնագույն բախումից հետո առաջացած բեկորներից։

Ապարատը պետք է Ֆոբոսից հողի նմուշներ հավաքի եւ դրանք հասցնի Երկիր։ Եթե առաքելությունը հաջողությամբ ավարտվի, նմուշներով պարկուճը Երկիր կվերադառնա 2031 թվականին։

Սա պատմության մեջ Մարսի բնական արբանյակից Երկիր նյութ հասցնելու առաջին փորձը կլինի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *