Զելենսկիի ծանր որոշումը․ համաձայն է ներկա սահմաններում դադարեցնել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է քննարկել խաղաղության համաձայնագիրը, որը կսառեցնի հակամարտությունը ներկայիս առաջնագծի երկայնքով։

Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը հարցրել է Զելենսկուն, թե արդյո՞ք նա պատրաստ կլինի ընդունել այնպիսի համաձայնագիր, որի համաձայն Ուկրաինան կպահպանի իր տարածքի 75%-ի կամ ավելիի նկատմամբ վերահսկողությունը, իսկ մնացած մասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

«Այո», – պատասխանել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին նաև խոսել է այն մասին, թե անհրաժեշտ է, որ ուկրաինացիները, ովքեր կորցրել են իրենց տները և ներկայումս ապրում են արտասահմանում, վերադառնան իրենց տները։

«Մեզ անհրաժեշտ է 9.5 միլիոն մարդ, ովքեր կորցրել են իրենց տները և ներկայումս ապրում են արտասահմանում։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք վերադառնան Ուկրաինա, պարզապես ապրելու և իրենց երկիրը կառուցելու համար», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *