Զելենսկին համաձայն է խաղաղության համաձայնագրին իր տարածքների 75%-ը պահպանելու դեպքում

Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է քննարկել խաղաղության համաձայնագիրը, որը
նախատեսում է հակամարտությունը սառեցնել ներկայիս առաջնագծով։ Նա այս մասին
հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

 

Լրագրողը
Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրա՞ստ է ընդունել այնպիսի համաձայնագիր, որի դեպքում
Ուկրաինան կպահպանի իր տարածքի 75%-ի կամ ավելիի նկատմամբ վերահսկողությունը, իսկ
մնացած մասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

«Այո»,
– պատասխանել է Ուկրաինայի առաջնորդը։

 

Զելենսկին
նաև խոսել է այն ուկրաինացիների վերադարձի անհրաժեշտության մասին, ովքեր կորցրել
են իրենց տները և ներկայումս գտնվում են արտասահմանում։

 

«Մեզ
անհրաժեշտ է, որ 9.5 միլիոն մարդ, որոնք կորցրել են իրենց տները և ներկայումս
գտնվում են արտասահմանում, վերադառնան Ուկրաինա, ուղղակի որպեսզի  ապրեն և կառուցեն իրենց երկիրը»,- ասել է նա։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *