
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ Խուզարկությունները մեկնարկել էին այսօր վաղ առավոտյան։