Կփորձենք համոզել ընդդիմությանը, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, եթե չստացվեց, չի բացառվում՝ գնանք արտահերթ ընտրության․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

COP17-ի նման միջոցառումներն այդ թվում նրա համար են, որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրանա, դա ինքնանպատակ չի, ճանաչելիությունը տնտեսական գործոն է․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․

  • Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ մարմիններին։ Տեսնում էին՝ մարդ ա գալիս, կրակեին, սպանեի՞ն։ Տեսնում էին՝ մարդ ա, քայլելով գալիս ա, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել,
  • Չկա այնպիսի մի սահման, շփման գիծ աշխարհում, որ մարդ անցած չլինի,
  • Մարդն անցել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց,
  • ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու հետևանքների վերաբերյալ զեկույցի մասին կարող եմ ասել՝ կապրենք, կտեսնենք․
  • ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու նման կանոնադրական հնարավորություն չկա։ Իսկ ինչո՞ւ մինչև այսօր ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, թեպետ այդ կանոնադրական հնարավորությունը կա,
  • Ես կարծում եմ, որ մենք 2027- 2028 թթ-ին խաղաղության պայմանագիրը կստորագրենք, էս տարի դժվար հասցնենք։ Պետք է Ադրբեջանի հետ աշխատենք,
  • TRIPP նախագիծը մենք հիմա սկսում ենք։ Տնտեսական մեր ընթացիկ մարտահրավերը կառավարելու համար շատ էական է, որ օր առաջ մենք TRIPP նախագիծն իրագործենք, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը բացվի,
  • Ես չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետև դա Ադրբեջանի և Թուրքիայի գործն է։ Մենք ունենք մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ և աշխատելու ենք այդ ուղղությամբ,
  • Սահմանադրություն փոխելը մեր ներքին խնդիրն է։ Մենք պետք է ունենանք նոր Սահմանադրություն։ Կփորձենք համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա շատ կարևոր հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է,
  • Ո՛չ, չկա՛ երաշխիք, որ գազի գինը չի թանկանա, ինչի նախկինում երաշխիք եղել ա՞, գազը պարբերաբար թանկացել ա,
  • Կա՛մ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալու, կա՛մ ես ՀՀ-ում անելիք չունեմ,
  • Ովքեր խոսում են տնտեսությունում ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *