Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին, Ուկրաինայի՝ Starlink համակարգից օգտվելու հնարավորությանը։

Հարցին, թե Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նոր գիշերային հարվածներն ապացուցում են, որ Վլադիմիր Պուտինը խաղաղություն չի ցանկանում, Թրամփը պատասխանել է․ «Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Դա շատ հաճախ է տեղի ունենում»։

Անդրադառնալով Ուկրաինայի՝ Starlink համակարգից օգտվելու հնարավորությանը՝ Թրամփն ասել է․ «Ես չեմ ուզում մեկնաբանել դա։ Գիտեք՝ կապ հաստատե՞լ եմ ես, թե՞ մեկ ուրիշը, որևէ տարբերություն չունի»։ Նա նաև հավելել է․ «Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ նա վերականգնել է այն»։

Թրամփը նաև հայտարարել է, որ պահանջում է իր աշխատակիցներից ազնիվ լինել։ «Ես ուզում եմ, որ իմ մարդիկ ազնիվ լինեն, իսկ եթե նրանք ազնիվ չեն լինելու, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *