ՀՖՖ արտահերթ ժողովը` նոյեմբերի 4-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի առցանց քվեարկության արդյունքում հաստատվել են ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը և ժամը:

9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ շենքում:

Հիշեցնենք, որ արտահերթ ժողով հրավիրելու դիմում էին ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 30-ը․ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար», «Սյունիք», «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ», «Արարատ Ավշար», «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի», «Աբովյան Ակադեմիա», «Վանաձոր», «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։

Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։

ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։

Այս տարվա վերջին կայանալու է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվելու են ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ՀՖՖ նախագահը և փոխնախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *