Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը կավելանան։
«էլեկտրատրանսպորտի մասով նույնպես ունենք որոշակի փոփոխություններ, ավելացնելու ենք դրանց աշխատանքի ժամերը»,- ասել է նա։
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նշվել է, որ այսօրվա դրությամբ աշխատում է մինչև ժամը 20.30-21.00-ն, սական փոփոխություններից հետո աշխատելու է մինչև կեսգիշեր։
«Մենք շարունակաբար առաջնահերթություն ենք տալիս հանրային տրանսպորտին, և սա բնական է»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ ավելացող մեքենաների քանակը խնդիրներ է ստեղծում տրանսպորտի համար։