«Խնդիրն այն է, որ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի հարձակումը զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Խնդիրն այն է, որ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի հարձակումը զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցի տեսանյութը՝ կից գրառմամբ․ «Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանը ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը:
     Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումների ընդդեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:
     Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետխաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չի, ինչ առաջարկում է Փաշինյանը:
     Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշավորները, դաշնակիցները և միջնորդները և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի բարի կամքին,
     այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը:»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *