Բացառապես ՔՊ-ական 62 պատգամավորի կողմ քվեարկությամբ այսօր, Ազգային ժողովում ընդունվեց Աննա Հակոբյանի պահանջով, ՔՊ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը` հեղինակների փոխանցմամբ ընտանեկան բռնությունը կանխելու համար: Այս նախագծին ձեռնպահ քվեարկած ընդդիմության գնահատմամբ՝ նախագիծն ընդունվել է առանց միջազգային փորձն ուսումնասիրելու, ինչի հետևանքով այն ոչ թե կանխելու, այլ ավելի է խրախուսելու ագրեսիվ վարքագիծը։ «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի համար էլ զարմանալի է, թե ինչու են առանձին դեպքերը ներկայացվում որպես համընդհանուր, այնինչ հայերի ընտանեկան մոդելը բռնության մասին չէ։ Այսպիսով մինչ իշխանությունը հույս ունի օրենքի խստացմամբ կանխել բռնությունը, ընդդիմությունը վստահ է՝ առանց սոցիալական խնդիրների լուծման և իրական աջակցության կենտրոնների ստեղծման, թղթի վրա մնացած փոփոխությունները արդյունք չեն տալու:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ