Մանչեսթեր Սիթին նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր


Սպորտ


Անգլիայի Լիգայի գավաթի 2026/27 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ՝ «Էթիհադ» մարզադաշտում, հյուրընկալեց «Բրայթոնին» և լարված պայքարում նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։


Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «քաղաքայինները»՝ հաղթելով 4:3 հաշվով։


Խաղի ընթացքում հյուրերը երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն տանտերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց «ճայերի» կիսապաշտպան Մալիկ Յալկույեն։ Ընդմիջումից առաջ՝ 40-րդ րոպեին, Մատեո Կովաչիչը պատասխան գնդակը խփեց՝ հավասարեցնելով հաշիվը։


Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ժորժինյո Ռյուտերը կրկին առաջ մղեց «Բրայթոնին», սակայն 72-րդ րոպեին Վիտոր Ռեյսը փրկեց «Մանչեսթեր Սիթիին» պարտությունից՝ հանդիպումը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։

Ֆուտբոլային վիճակախաղում մանչեսթերյան ակումբի կազմում իր հարվածը չիրացրեց Մատեո Կովաչիչը, սակայն հյուրերի կազմում վրիպեցին միանգամից երկու ֆուտբոլիստներ՝ Յասին Այարին և Լյուիս Դանկը։


«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում։ Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 14-ից մեկնարկող շաբաթվա ընթացքում։


Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը հենց «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 2:0 հաշվով առավելության էր հասել լոնդոնյան «Արսենալի» նկատմամբ։ Անգլիայի Լիգայի գավաթը պատմության ընթացքում ամենից շատ նվաճել են «Լիվերպուլը» (10 անգամ), «Մանչեսթեր Սիթին» (9) և «Մանչեսթեր Յունայթեդը» (6):

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *