Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ զեկույցին «երկրի ներսում անկայունացում առաջացնելու և այն անկախությունից զրկելու երրորդ փորձն է»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ագրեսիվ և անհիմն է անվանել Նիկոլ Փաշինյանի արձագանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ զեկույցին՝ միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների վերաբերյալ։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել զեկույցի հրապարակմանը Փաշինյանի արձագանքի վրա՝ նշելով, որ դա «երկրի ներսում անկայունացում առաջացնել և այն անկախությունից զրկելու երրորդ փորձն է»։

«Այս արձագանքը կարելի է անվանել շտապողական և նույնիսկ ագրեսիվ ՀՀ ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ սա պարզապես փորձ է՝ ինչ-որ կերպ շեղելու հանրության ուշադրությունը հրատապ խնդիրներից՝ կրկին պատասխանատվությունը տեղափոխելով ուրիշի վրա», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Ընդհանուր առմամբ՝ այս ամբողջ հռետորաբանությունն՝ ագրեսիվ, հուզական և անիրատեսական, կրկին մեզ չի ուղղված։ Այն մոլորեցնում է հայ հասարակությանը, իր սեփական բնակչությանը և Հայաստանի բնակչությանը։ Նման հռետորաբանությունը հիմնված է տնտեսական իրողությունները անտեսելու, և նույնիսկ ավելին՝ երկրի՝ Եվրամիությանը միանալու ճանապարհի գնահատականներն անտեսելու վրա՝ ի վնաս ռուս-հայկական ավանդական կապերի»,- հավելել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *