Դերասան Սոս Ջանիբեկյանը մեկ օր անցկացրել է ՆԳՆ Փրկարար ծառայությունում՝ ծանոթանալով հրշեջ-փրկարարների աշխատանքի առանձնահատկություններին։
Ծառայողների ուղեկցությամբ նա ծանոթացել է տեխնիկային, անվտանգության կանոններին ու արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացակարգերին, իսկ հերթապահության ընթացքում մասնակցել նաև իրական կանչերի արձագանքմանը։
Մեկ օր՝ տեսնելու, թե ինչ է պահանջում յուրաքանչյուր կանչ․ արագ կողմնորոշում, հստակ գործողություններ և փոխվստահության վրա հիմնված թիմային աշխատանք։
Հրշեջ-փրկարարների աշխատանքի հիմքում մարդկանց օգնության հասնելու պատրաստակամությունն է՝ ամեն պահի, երբ դրա կարիքը կա։