
«Եթե ձեզ համար նորություն է, ինձ համար նորություն չէ․ ես գրեթե 2 տասնամյակ է այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունն իր մասին։
Նախօրեին RTVI ռուսաստանյան ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե ինչի համար է զղջում, նշել էր․
«Իմ ամենամեծ սխալը նախագահի աթոռին ինձ փոխարինողի ընտրությունն էր»։