Ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան


Հայաստան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորների ագրեսիվ արձագանքը կարող է վատ նախադեպ դառնալ։

«Պետք է արձանագրել, այնուամենայնիվ, որ դուք եք սկսել այս գործընթացը, և այդ ագրեսիվ պահվածքը որևէ բանով ես չեմ կարողանում հասկանալ։ Դուք ունեք հնարավորություն ելույթ ունենալու, կունենաք, բայց դա շատ վատ նախադեպ է»,- նշել է նա։

Աղաջանյանը նաև օրինակ է բերել Էդգար Ղազարյանին՝ ընդգծելով, որ նման տրամաբանությամբ յուրաքանչյուր ելույթ կարող է հանգեցնել բռնության։

«Այդ տրամաբանությամբ ամեն անգամ, երբ Էդգար Ղազարյանը մոտենում է այս ամբիոնին և ելույթ ունենում, իսկ մենք բոլորս գիտենք, թե ինչ հաճախականությամբ է նա ելույթ ունենում, նշանակում է՝ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞։ Այսինքն՝ եկավ, ելույթ ունեցավ, այդ ռեժիմո՞վ պետք է ամեն անգամ մոտենանք, հարվածենք, ծեծե՞նք։ Ես կարծում եմ՝ սա շատ վատ նախադեպ է»,- հայտարարել է պատգամավորը։

Աղաջանյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ղազարյանն այդքան հաճախ ցանկանում մոտենալ ԱԺ ամբիոնին. «Պարոն Ղազարյան, կադրերով նայել եմ՝ տարօրինակ կերպով ոչ մի հարված չի հասցվել։ Ի դեպ, ինչո՞ւ է, որ այդ Ղազարյանն այդքան ցանկություն ունի միշտ մոտենալ այս ամբիոնին։ Քիչ առաջ մեծահոգաբար զիջեց այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով, պարոն Կարապետյան, որովհետև դուք վատ նախադեպ եք ձևավորել»,- ասել է Աղաջանյանը։

Պատգամավորը նաև ներողություն է խնդրել քաղաքացիներից՝ խորհրդարանում տեղի ունեցած տեսարանների համար։

radar armenia.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *