Ադրբեջանը Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել

Ադրբեջանը Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը և Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։

Փոխանցված օգնության մեջ, մասնավորապես, ներառված են ինը տրանսֆորմատոր, 186 կիլոմետր էլեկտրական մալուխ և բաշխիչ սարքավորումներ։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել սարքավորումներով 159 մարդասիրական բեռ՝ ավելի քան 2 432,4 տոննա ընդհանուր քաշով։ Դրանց թվում են տրանսֆորմատորներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, գեներատորներ, էլեկտրական մալուխներ և կենսական նշանակություն ունեցող այլ սարքավորումներ։

Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը փոխանցվել է համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *