
Թուրքիայի Կապադովկիայի շրջանում Գյորեմե բացօթյա թանգարանի մուտքի մոտ տեղի ունեցած ժայռի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Hürriyet-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Նևշեհիր նահանգի նահանգապետ Հուսեյն Քյոքը հայտնել է, որ «փերիական ծխնելույզ» անունով հայտնի ժայռային կազմավորման փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։