Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր է


Հարեվաններ


Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը հատկապես կարևոր է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։

Կոբախիձեն նաև ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունները Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական գործընկերության հիմքն են։ Նրա խոսքով՝ կողմերի նպատակն է մեծացնել առևտրի ներուժը, դիվերսիֆիկացնել տնտեսական կապերն ու ընդլայնել ներդրումները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *