Ինչպես են բաշխվել նոյեմբերի 29-ին ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները

2026 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 193,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 88,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 36։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *