
Բելառուսում արգելել են հայկական՝ յոթ տարվա հնեցմամբ «ԱՐԱՄԵ» և վրացական՝ ութ տարվա հնեցմամբ «Պոգրեբ Շիո» կոնյակների վաճառքը։ Այս մասին հայտնել է երկրի Պետական ստանդարտացման կոմիտեի (Գոսստանդարտ) պաշտոնական թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ «ԱՐԱՄԵ» կոնյակում, որն արտադրվում է «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից, դաբաղանյութերի զանգվածային խտությունը սահմանված նվազագույնի՝ 0,3 գ/դմ³-ի փոխարեն, կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³։
Նույնատիպ խախտումներ են արձանագրվել նաև վրացական՝ ութ տարվա հնեցմամբ «Պոգրեբ Շիո» կոնյակի դեպքում, որի արտադրողն է «Կվարելսկի Պոգրեբ» ՍՊԸ-ն։ Այս ալկոհոլային խմիչքում նույնպես դաբաղանյութերի զանգվածային խտությունը սահմանված նորմայից ցածր է եղել և կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³։
Այս երկու տեսակի կոնյակների ներմուծումն ու վաճառքը Բելառուսի տարածքում արգելվել են 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։