Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով․ Յոլյան

Ասում են՝ իմ ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանք նեղվել են և պատրաստվում են ինձ դատի տալ. Գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«Իմ ելույթում խոսել եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Սովորաբար, առանձին անձանց չեմ անդրադառնում, որովհետև խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի, որտեղ պետական և համայնքային միջոցների տնօրինման գործընթացներում բազմաթիվ հարցեր կան։

Բայց տեղեկացա, որ մի շարք համայնքների ղեկավարներ, նույնպես, որոշել են ինձ դատի տալ։

Ես չէի ցանկանում հերթով անդրադառնալ ձեզ, ձեր հարազատների անուններով հիմնադրված և ձեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված տենդերներին և դրանց շուրջ առաջացած հարցերին, բայց,  եթե դուք ինքներդ եք ստիպում, ապա ստիպված կլինեմ դա անել ավելի մանրամասն՝ անուններով, ընկերություններով, պայմանագրերով և փաստաթղթերով։

Ես պատրաստ եմ իմ յուրաքանչյուր հրապարակային պնդման համար պատասխան տալ։

Փաստերով, եթե ներկայացնեմ, թե ինչպես եք ձեզ հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով դարձել պետական և համայնքային տենդերների հիմնական շահառուներ, պատրա՞ստ եք այդ ճանապարհով ստացված գումարները վերադարձնել պետությանը։

Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»,- գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *