Թուրքիայում կին բանտարկյալների թիվը հասել է 21․000-ի

Թուրքիայի բանտերում պահվող կանանց թիվը վերջին 20 տարում աճել է շուրջ 12 անգամ՝ հասնելով ավելի քան 21․000-ի։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների գլխավոր վարչությունը տվյալներ է հրապարակել 2026-ի դրությամբ երկրի բանտերում պահվող կանանց մասին։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվում է 21․179 կին, որից 266-ը՝ անչափահաս աղջիկներ են։ Նշենք, որ 2005-ին Թուրքիայում կին բանտարկյալների թիվը կազմել էր 1802։

Իրավապաշտպանները նշում են, որ բանտային համակարգը հիմնականում համապատասխանեցված է տղամարդկանց կարիքներին, ինչի հետևանքով կանայք բախվում են առողջապահական և սոցիալական խնդիրների։

Հատկապես մտահոգիչ է Անկարայի Սինջանի կանանց բանտում արձանագրված իրավիճակը։ Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ այնտեղ գրանցվել են ինքնասպանության և մահվան դեպքեր, որոնց հանգամանքները դեռևս ուսումնասիրվում են։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *