
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ հարգելի գլխավոր դատախազ, անցել է 48 ժամ` Ազգային ժողովում պետական գույքը վնասելու դեպքից, բայց Դուք ենթադրյալ հանցագործներին բացահայտելու համար դեռ ոչինչ չեք նախաձեռնել։ Խնդրում եմ քաղաքական դեմքերի ճնշումներին չենթարկվել և աթոռանետի և իր հովանավորների խաշասեղանով չխաբվել։ ՀՀ հպարտ քաղաքացիները և հերոս հարկատուները ձեզանից արդարադատություն են ակնկալում։ Դո՛ւք արհեստվարժ մասնագետ եք և ես չէի ցանկանա հավանական իշխանափոխությունից հետո Ձեզ անհարմար վիճակում տեսնել»։