Աշխարհի ամենահարուստ երկրները` փոփոխվող  աշխարհագրության պայմաններում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհի ամենահարուստ երկրների ցուցանիշը վերջին 2 տասնամյակում զգալի փոփոխություններ է կրել՝ արտացոլելով համաշխարհային տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը, ներդրումային հոսքերը և բնական ռեսուրսների դերի փոփոխությունը։


🟣  ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում


Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների հիման վրա կազմված ցուցանիշի մասով երկրները համեմատվում են մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով՝ հաշվի առնելով գնողունակության համարժեքությունը։

Ահա թե ինչ են 2026 թ․ ցուցանիշները. 

2026 թ․ առաջատարը Լիխտենշտեյնն է, որտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնահատվում է մոտ $195 հզր՝ 2006թ․ մոտ $113 հզր դիմաց։

Երկրորդ տեղում Սինգապուրն է՝ մոտ $174 հզր, երրորդում՝ Իռլանդիան՝ մոտ $159 հզր։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Լյուքսեմբուրգը (մոտ $157  հզր) և Մակաոն ( մոտ $140 հզր)։

Հատկանշական է Սինգապուրի առաջընթացը․ 2006 թ․ երկիրը զբաղեցնում էր 9-րդ տեղը՝ մոտ $60 հզր ցուցանիշով։ 20 տարվա ընթացքում ցուցանիշն աճել է շուրջ 2․9 անգամ։

Իռլանդիայի դեպքում աճը գերազանցել է 3․2 անգամ՝ պայմանավորված նաև միջազգային ընկերությունների ակտիվությամբ և բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմամբ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Գայանան, որը նավթային պաշարների շահագործման շնորհիվ հայտնվել է 11-րդ տեղում՝ մոտ $96 հզր ցուցանիշով՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից (մոտ $94 հզր)։


🟣 Ամենաթանկ սխալները պատմության մեջ, որոնք ընկերություններին միլիոններ են արժեցել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *