Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին և երկրի խորհրդարանին (Սեյմին)՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծագած քաղաքական լուրջ ճգնաժամի ֆոնին։
Ժողովրդավարության, արդարադատության, օրենքի գերակայության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Մայքլ Մաքգրատը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանի նոր դատավորների նշանակումը Սեյմի իրավասությունն է՝ վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի իրավական հիմնավորումները։
Լեհաստանում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել Տուսկի՝ իր կաբինետի նախկին անդամ Մացեյ Բերեկին ՍԴ դատավոր նշանակելու մասին որոշումը։ Վերջին շաբաթներին ատյանի շենքի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացվել: Իրավիճակը ծայրահեղ սրվել էր հոկտեմբերի 31-ի գիշերը, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին փորձել էր մուտք գործել դատարանի շենք, ինչից հետո ոստիկանությունը շրջափակել էր տարածքը։ Երկրի ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրել է «իշխանությունը ուժային եղանակով զավթելու» մեջ։