Էրդողանը կայցելի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոյեմբերի 8-ին Ադրբեջան այցելելու իր ծրագրերի մասին։

«Եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան, ես պլանավորում եմ այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին։ Հուսով եմ, որ այս այցի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելի հեռու են գնում ավանդական դիվանագիտական շփումներից։ Երկու երկրների միջև անխզելի կապը մեր համատեղ պատմության, մշակույթի և ընդհանուր ապագայի արդյունքն է։ Չկան խոչընդոտներ, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրությունը չի կարող հաղթահարել», – ընդգծել է Էրդողանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *