
«Դուք որ աթոռը վերացրեցիք և շպրտեցիք, չէիք մտածո՞ւմ, որ դա կկպներ մեկին և այդ մարդը կմահանար»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։ «Ա՜, լավ էլի, ինչ ֆանտաստիկ երևակայություն ունեք։ Եկեք Կիկոսի մահը չսարքենք, անկեղծ»,- պատասխանեց Ալեքսանյանը։ «Այսինքն՝ նորմա՞լ է»,- շարունակեց լրագրողը։ «Ոչ, ոչ մի բան էլ նորմալ չէ, նորմալ չէ, որ հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա, հեչ նորմալ չէ։ Եթե մի բանը դարձել է հազարավոր մեմերի առիթ, մարդիկ էդ ամեն ինչը վեր են ածել հումորի, կարծում եմ՝ այս ողբերգական պոտենցիալը տեղին չէ»,- հավելեց Ալեքսանյանը: