Խամենեին թույլատրել է Իրանի կառավարությանը բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Փեզեշքիան

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լիազորել է երկրի կառավարությանը երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը նպատակ ունի առկա խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով։

Փեզեշքիանն ընդգծել է նաև երկրի բնակչության մասնակցության կարևորությունը Իրանի առջև ծառացած մարտահրավերների և ճգնաժամերի հաղթահարման գործում։ Դրանք, նախագահի բնորոշմամբ, առաջացել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով։

Այսպիսով, Իրանի նախագահի հայտարարության համաձայն՝ երկրի ղեկավարությունը դիտարկում է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ առկա խնդիրների կարգավորման հնարավոր միջոցներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *