Շարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հեքիաթներ պատմել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «խաղաղության» մասին՝ պահանջելով Ալիևի համար Սահմանադրություն փոխել, զուգահեռ իրականության մեջ շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից։ Դրա շրջանակներում, օրինակ, հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է հերթական նյութը, որտեղ Երևանի պատմական հուշարձանները ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգություն։ Հոդվածի հեղինակը Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին է։

Երեկ նույն գործակալությունը հրապարակեց մեկ այլ նյութ, որտեղ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի և պաշտոնյաների ներկայությամբ կազմակերպվել է «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Սա այն նույն Փաշազադեն է, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել էր «սպառնալիք», և որի ազդակով Փաշինյանը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։

Ի գիտություն ասեմ, որ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է 37 նյութ, որտեղ Հայաստանն անվանել է զավթողական ու հորինովի տերմինաբանությամբ։ Նոյեմբերի առաջին 3 օրերին նման 7 հրապարակում է եղել արդեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *