«Կալանվորված Հայաստան» թեմայով կլոր սեղանի շուրջ քննարկում էինք Հայաստանում խորացող ժողովրդավարության ճգնաժամը, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այսօր անազատության մեջ են «Հայաստան» Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մայր Հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, տնային կալանքի տակ են Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և ուրիշներ։
Նրանք և ազատությունից զրկված ՀՀ տասնյակ քաղաքացիներ, ԵԽԽՎ 2012թ. թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների համաձայն՝ ամբողջությամբ համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։
Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, ուր շարունակական բռնաճնշումներով հալածանքի են ենթարկվում ազգային ինստիտուտներ, ձերբակալվում, կալանավորվում և քաղաքական հալածանքի են ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Բուհերից և տասնյակ հաստատություններից աշխատանքից ազատում են կամ հարկադրում են ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ»,– գրել է Գալստյանը։