«Հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»․ Սուրեն Սարգսյան

«Հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին.
     Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան։
     Սենատը, ինչպես գրել էի, շատ մրցակցային էր, և այստեղ նույնպես դեմոկրատներին հաջողվեց արդյունք գրանցել՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ։ Կարծում եմ՝ արդյունքների և նման պատկերի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցան վերջին 24 ժամերը, մասնավորապես՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին տեղեկատվական պայթյունը։ Հավանաբար, դա իր ազդեցությունն ունեցավ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրությունների արդյունքների վրա։ Ի դեպ, հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *