Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան

Այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը, 4-րդ անգամ` Նարեկ Կարապետյանի բնակարանը, ասել է Կարեն Կարապետյանը՝ հայտնելով, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է, երեխաների համակարգիչներն են առգրավվել: 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ առավոտյան 8։15 են իրավապահները ներխուժել Նարեկ Կարապետյանի տուն՝ խուզարկության։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան 64 հասցեներում իրականացվել են խուզարկություններ, հայտնում են ՔԿ-ից: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *