Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները

Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները

«Նյուզ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկվա ողբերգական վթարի հետևանքով զոհված ամուսինների և նրանց որդու մասին։ Վթարի հետևանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է՝ 50 տարեկան, նրա կինը՝ Անժելան ու որդին` 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
     Տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաև 2 դուստր ունի։

Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երևանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *