Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշանակալի դեր ունի Մոսկվայի և Երևանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ազգային միասնության օրվա առթիվ պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։
«Պարգև Սերգեյի Ավետիսյանը՝ Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորը, նշանակալի դեր ունի մեր երկրների միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման գործում և նպաստում է համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Նա, ինչպես և մեր մի շարք այլ հարգարժան արտասահմանցի գործընկերներ, պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով»»,- նշել է Պուտինը։