Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների համար

Թուրքիան մերժել է Եվրահանձնաժողովի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեղադրանքները և Եվրամիությանը քննադատել երկակի ստանդարտների համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«ԵՄ ընդլայնման 2026 թվականի փաթեթի շրջանակում մեր երկրի վերաբերյալ Եվրահանձնաժողովի պատրաստած զեկույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եվրամիության կանխակալ և անարդար վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ», – հայտարարել են նախարարությունում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Կիպրոսի հարցում և Հունաստանին աջակցելու հարցում ԵՄ-ի դիրքորոշումը «հակասում է» միջազգային իրավունքին և խոչընդոտում հակամարտության կարգավորմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ թուրքական կողմը ողջունել է Եվրահանձնաժողովի եզրակացությունները երկրի՝ տնտեսության ոլորտում գրանցած առաջընթացի և մատակարարման շղթաների անվտանգության ապահովման գործում ունեցած դերի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *