«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի խափանման միջոցի հարցով բողոքարկումը մերժվել է։ Այդ մասին միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն է տեղեկացրել։
Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 7–ին կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):