Գյումրու մանկապարտեզներում ցուրտ է․ ավագանու ՔՊ խմբակցությունը ահազանգեր է ստացել․ Արամյան

Մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներից Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ հաստատություններում ցուրտ է, նորմալ ջերմաստիճան ապահովված չէ։

Այս մասին սոցցանցի իր էջում հյատնել է խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը՝ շարունակելով։

«Հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ձեր մանկապարտեզների ջերմաչափերին։ Եթե դրանց ցուցանիշները չեն համապատասխանում օրենքով սահմանված ջերմաստիճանին, խնդրում ենք այդ մասին մեզ տեղեկացնել»:

Արամյանը նաև հրապարակել է օրենքով մանկապարտեզներում սահմանված ջերմաստիճանների սանդղակը։

887228207_1055197980866994_1341051054559478646_n.jpg (148 KB)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *