
Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՔԿ-ից՝ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Կարապետյանի ձերբակալման մասին։ Նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։