«Պետք է պայքարենք մեզ պարտադրվող զիջումների դեմ»․ Նարեկ Կարապետյանը հանդիմում է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Դիտել YouTube-ում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։

«Մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարենք մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ։ Այդ իսկ պատճառով ձեր թույլտվությամբ եկեք սկսենք քննարկումը և մեր հանրությանը ներկայացնենք ընդհանուր մոտեցում»,-հանդիպման ժամանակ հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տանն ընթացող քաղաքական մեծ հավաքին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները․

«Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *