«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան

«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանում խցանումները բացառելու նպատակով, նախկին պատգամավոր Նազարյան Գեղամն առաջարկում է որոշակի ժամերին «ավտոմեքենա վարելու համար վարձավճար սահմանվի տարեկան 1.5 միլիոն դրամ»:
     Չգիտեմ, թե ինչպիսին է Նազարյան Գեղամի քաղաքական դիրքորոշումը, սակայն վերջինիս «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է:
     Այնուամենայնիվ, խնդիրն անհրաժեշտ է լուծել:
     Կարծում եմ` Երևանում խցանումները բացառելու ամենակարևոր նախապայմանը տրանսպորտի համապարփակ զարգացումն է: Դրա համար`
     1. Երևանը պետք է ունենա մեծ ավտոբուսներ:
     2. Երևանում տրանսպորտի կանգառների թիվը պետք է էապես կրճատել, հետևաբար` դրանց միջև տարածությունն էապես կընդարձակվի:
     3. Երևանում տրանսպորտի կանգառները պետք է տեղակայվեն խաչմերուկներից հեռու:
     4. Երևանում տրանսպորտը պետք է կազմակերպվի «մեկնում մետրոյից» ձևաչափով: Այսինքն, ուղևորը պետք է չկարողանա, օրինակ` մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից ավտոբուսով երթևեկել դեպի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան:
     5. Երևանում տրանսպորտը պետք է ունենա կարգապահություն: Դրա համար պետք է ներդրվի ծրագիր: Ուղևորը պետք է վստահ լինի, որ իր ուզած տրանսպորտից կկարողանա օգտվել նախապես նշված ժամին:
     6. Երևանում անհրաժեշտ է վերացնել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ` Փաշինյան Նիկոլի, էսկորտով երթևեկությունը և դրանով պայմանավորված փողոցների փակումը:
     7. Դե, մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման մասին չեմ խոսում:
     Այս խնդիրներն անհրաժեշտ է լուծել: Իսկ Նազարյան Գեղամին … առողջություն եմ մաղթում և լիքը փող»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *