Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. անդրադառնալով դատարանի՝ Սամվել Կարապետյանին մեկ մասով կալանավորելու որոշմանը՝ հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից»,- ասված է հայտարարությունում։