
Եվրոպական հանձնաժողովը «Ուկրաինայի աջակցության վարկի» շրջանակում 4,36 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։
Ինչպես հայտնում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, գումարը ներառում է 3,7 միլիարդ եվրո՝ 2026 թվականի համար համաձայնեցված մակրոֆինանսական աջակցության երկրորդ մասնաբաժինը, ինչպես նաև 658 միլիոն եվրո՝ վարկի պաշտպանական բաղադրիչի շրջանակում։
«Այս միջոցները կօգնեն Ուկրաինային հօգալ ֆինանսական կարիքները, ապահովել պետության անխափան գործունեությունը և հիմնական պետական ծառայությունների մատուցումը։ Դրանք նաև կնպաստեն Ուկրաինայի հրատապ պաշտպանական կարիքների բավարարմանը՝ առանցքային ռազմական տեխնիկայի ձեռքբերման միջոցով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։