
Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սամվել Կարապետյանը, ինչպես և սպասելի էր, 1 ամսով կալանավորվեց։
Այն ամենն, ինչ պետք է իմանալ նիկոլական «ժողովրդավարության» մասին. ընտրություններից ընդամենը 5 ամիս անց համապետական ընտրություններին մասնակցող 3 ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները բանտում են։ Կասկածում եմ, որ նման երևույթ կգտնեք ամենաբռնատիրական ռեպուտացիա ունեցող երկրներում։
Համագործակցություն և համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի ամբողջական վերացում։ Այլ տարբերակ կարծես թե չի թողնվել։